Օղակաձև զբոսայգում 5 օբյեկտ կքանդվի
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:
Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝
Տաշիր պիցցա,
Լաբիրինտ,
Նովելլա մյուզիք հոլ,
Մոնտանա մյուզիք հաուս,
Հուկահ լաունջ & Ռումս,
և այլ շինություններ, կրպակներ:
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի
- Օղակաձև այգում ապօրինի կառույց են մոնտաժել
- Մեկնարկել է Օղակաձև այգու բարեկարգման աշխատանքը.Հ.Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան