Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
«Կրթությունը, մշակույթը, գիտությունը քանդելու ծրագիր ունեն այս իշխանությունները։ Ասում են՝ միջազգային նորմերին հարմարեցնել, բայց, օրինակ, մշակույթը միջազգային օրենքներին հարմարեցնելու բան չէ, մշակույթն ազատ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Արա Սարգսյանը։
Նա շատ այլ դերասանների հետ ԿԳՄՍ նախարարության դիմաց էր՝ բողոքելով «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման որոշումից։
Նրա խոսքով, սա ժամանակի հետ կապված չարիք է, պետք է պայքարել, կանգնեցնել, դեմն առնել, որ մինչև վերջ չքանդեն։
«Շատ վատ է, ահավոր վատ է, այս մարդիկ պատասխանատու չեն եկող սերունդների համար։ Սրանք ժամանակավոր մարդիկ են, որպեսզի նման բան անեն։ Իրենց ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, իսկ վերջնանպատակն է՝ ժողովրդին հեռացնել իր մշակույթից, ամորձատել։ Իրենց տերերը նման ծրագիր են տվել, որպեսզի իրենք կատարեն։ Դեռևս հաջողվում է իրենց, քանի որ իշխանություն են»,- ասաց դերասանը։
Արա Սարգսյանն ընդգծեց՝ բարեփոխումների անվան տակ քանդում են ամեն ինչ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Սամվել Թոփալյան. Անգրագիտության մթնոլորտ է ու մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիր
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան