ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
«Ազատ, անկախ, ինքնիշխան երկրում իրավունք ունեմ աշխատել այնտեղ, որրտեղ ուզում եմ»,-
ԿԳՄՍ նախաարության դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասանուհի Մարինե Պետրոսյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են թատրոնը գոյատևի Հայաստանում որպես միավոր, ոչ թե թատերական խմբակ։
«Ոչ մեկը, նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունը, իրավունք չունի որշի այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ, որովհետև ինքը որևէ ներդրում չունի այս թատրոնի կյանքում։
Ի՞նչ է նշանակում որպես թատերական խմբակ, «ազգային կենտրոն» ստատուս ունեցող թատրոնը սարքել թատերական խմբա՞կ։ Ի՞նչ է նշանակում։ Որակազրկո՞ւմ են։ Ինչ գիտեն՝ ո՞րն է որակը, որտե՞ղ եք որևէ մեկին որևէ բան ասել ասել մասին»,- նշեց դերասանուհին։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը ԿԳՄՍ նախարարության մոտ էր՝ պահանջելով իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Թոփալյան. Անգրագիտության մթնոլորտ է ու մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիր
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան