Ի՞նչ էր ուզում ասել տիկին փոխնախարարն ԱԺ-ում. Պարզաբանում են
Արդարադատության նախարարությունում կարծում են՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն:
«Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում:
Ընդգծենք, որ ժողովրդի սերը չափելի չէ, և այս վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի և թողած գործի շնորհիվ, իսկ հարգանքը՝ կոչումների փոխարեն, նրանց ժառանգությունը մշտապես լուսաբանելու, ճանաչելի դարձնելու մեջ է»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը
- Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան
- Առնո Բաբաջանյանին երիտասարդների 14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները