Աթաթուրքին «հրեա բիճ» անվանած թուրք մեղադրյալն արդարացվել է
«Աթաթուրքին վիրավորելու համար» մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Բոստանջըն կանգնել է դատարանի առաջ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դատարանը նրան արդարացրել է։
2023թ. նոյեմբերի 10-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, բողոքելով մահմեդական հոգևորականի՝ իմամի կողմից Աթաթուրքի պատվին կատարված աղոթքի դեմ՝ Ահմեդ Բոստանջըն սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել այդ կապակցությամբ։ 20-ամյա Բոստանջըն մեղադրվել էր «Աթաթուրքի հիշատակը հրապարակավ վիրավորելու մեջ», և մեղադրող կողմը դատարանից պահանջել էր մինչև չորսուկես տարվա ազատազրկում։
Առաջին դատական նիստում Բոստանջըն հայտարարել էր․
«Ես գիտեմ, որ այս վիրավորանքները ընդունված չեն իսլամում: Իսլամը հիմնված է բարոյական սկզբունքների վրա: Հետևաբար, ես զղջում եմ»:
Նա խոստովանել է, որ Աթաթուքրին անվանել է «հրեա բիճ»։
Դատարանը նրան ազատ արձակելու որոշում է կայացրել, իսկ դատարանի որոշման հրապարակումից հետո նրա կողմնակիցների խումբը տոնել է՝ վանկարկելով «Կեցցե շարիաթը»-ի կարգախոսը։
Նշենք, որ շարիաթը իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու է, որը իսլամական ավանդույթի մաս։