Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում տեղակայված «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներիին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ հարվածներն իրականացնելու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հունվարի լույս 10-ի գիշերը «Ջեյշ ալ Զոլմի» ահաբեկիչները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ և Ջանգալ քաղաքների միջև գտնվող անցակետի վրա, ինչի հետևանքով ոստիկան է զոհվել։ Խմբավորումը նախկինում ստանձնել էր Իրան-Պակիստան սահմանին ահաբեկչական հարձակումների ինչպես նաև Իրանի սահմանապահ ծառայության անձնակազմի վրա գրոհելու պատասխանատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը տարբեր երկրներում ունի ռազմականացված խմբավորումներ․ իրանագետ
- Իրանը պատասխան գործողություններով է սպառնում Իսրայելին
- Իրանը հայտարարել է, որ Հեզբոլլահը և Համասը կարող են հեշտությամբ զենք գնել Ուկրաինայից
- Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտi համաձայնագիր է նախապատրաստում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին