Կարծում եմ, որ նման ընտանիքները պետք է հեռանան էս երկրից, որովհետև անհնար է. Խաչատուր Սուքիասյանը՝ իր ընտանիքի մասին
«Երբ պատվերն իջեցվում է, նայեք, թե որ կազմակերպություններն են մասնակցում։ Ուղղակի դուք վերցնում եք այն կազմակերպությունը, որն ունի պայմանագրային հարաբերություն և դա եք ի հայտ բերում: Ես խնդրում եմ, որ բոլոր այլ կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես ապահովագրական ընկերություններ, պարզեք, թե ամեն մեկը քանի տոկոս մասնաբաժին ունի պետական պատվերների մասով»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՆԳՆ-ն և այլ նախարարություններ իրենց մեքենաներն ապահովագրում են պատգամավորին պատկանող «ՍԻԼ ինշուրնս» ընկերությունում։
Պատասխանելով պետական որոշ մարմիններում միայն «Սիլ ջուր» պատվիրելու մասին հարցին՝ Սուքիասյանը ասաց. «Պետական մարմիններում նայեք, ես կարծում եմ, որ 200 անգամ «Սիլ ջուր»-ը քիչ կլինի, քան մնացած վաճառված ջրերը։ Սա խայտառակություն է, սա նշանակում է, որ ընդհանրապես այդ ընտանիքը պետք է թողնի Հայաստանից գնա։ Դուք հասկանում եք՝ ինչ եք ասում։ «Սիլ ջուր»-ն իր ծավալներով 1000 անգամ զիջում է մնացածին՝ թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում ընհանուր վաճառքի առումով, դա ծիծաղելի է։
Ես կարծում եմ, որ նման ընտանիքները պետք է հեռանան էս երկրից, որովհետև անհնար է։ Բա ի՞նչ անի այդ մարդը, որ իր կազմակերպությունը 1 % ջուր է վաճառել, մնացածը՝ 99 %, դուք այդ 1 %-ը վերցնում եք ու ասում եք՝ բա էդ «Սիլ ջուր»-ը ։ Նույնը՝ ապահովագրական ընկերության հետ կապված։
Ես խնդրում եմ, որ եթե օրենքի խախտում կլինի՝ հերն անիծեք, մեր ընտանիքի կառույցը կլինի, թե ցանկացածինը»։
Լրագրողը հիշեցրեց, որ ԱԺ-ն նախորդ տարվա վերջին 2 մլն դրամի ապահովագրական պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրնս» ընկերության հետ. Որպեսզի հարթի Ալեն Սիմոնյանի և Խաչատուր Սուքիասյանի լարված հարաբերությունները։
Սուքիասյանը նախ հայտարարեց, որ տեղյակ չէ գործարքից, քանի որ բիզնեսից կիլոմետրերով հեռու է և այլ մարդիկ են այն կառավարում, հետո ավելացրեց. «Այդ ընկերության շրջանառությունը 5 մլրդից ավել է, 2 մլն-ի մասին եք խոսում, ի՞նչ եք ուզում այդ կազմակերպությունից։ Իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերություններն էլ բարիդրացիական են»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի աշխատակազմը և նախարարությունները տասնյակ միլիոնների գնումներ են կատարում Խաչատուր Սուքիասյանի ընկերությունից
- Խաչատուր Սուքիասյանը լրատվամիջոցին սպառնում է դիմել դատարան
- Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո
- «Դավաճանը հերդ ու մերդ են, համբալ». Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքացուն
- Միլիարդատերը․ Խաչատուր Սուքիասյանը միայն կանխիկ 6 մլրդ 6 մլն դրամ և մոտ 2 մլն դոլար ունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան