Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են փոխվարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման միտումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռ ժամկետներ չկան. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հանձնաժողովների մասին
- Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել
- «Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել