Փաշինյան. Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է
Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի վերաբերյալ՝ Փաշինյանը նշել է.
«Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ։ Ժամկետային զինծառայությունից տարկետման որոշումը, որ պետք է կայացնենք, անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վրա շատ մեծ շեշտ դնենք, և երկրորդը՝ կրկին նույն տրամաբանությունն է, նաև պետք է մտածենք` ինչպես խթանենք կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, որոնց պարագայում այդ խնդիրը չկա։ Այսինքն` տարկետման և այլն»։
Կառավարությունից հայտնում են՝ ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները:
Ներկայացվել են նաև 2023թ. ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները:
Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին