Սիգի սուտը, Մեդովկայի հիմնը, «պետության» էվրիկան ու Փաշինյանը Գավառում
Փաշինյանը նոր-նոր է պատրաստվում պետություն ղեկավարել։
Ինչպես պարզվում է՝ անցած 6 (վեց!!!) տարիները կամ սևագրություն էին, կամ զրո կուրս։ Սևանի ձկնորսների հետ ունեցած հակադրությունը Փաշինյանը փորձեց լուծել օրերս՝ այցելելով Գավառ։ Քպ-ն հանդիպումներ է կազմակերպում, որոնք, ի դեպ, նման են նախընտրական հանդիպումների, թեև Փաշինյանը ասում է, որ դրանք «գաղափարական քննարկումներ» են։
Գաղափարական։
Փաշինյանը գաղափարախոսությամբ է զբաղվում։ Փաշինյանի մտքում հայրենասիրություն կա, ու ինքը այն բացատրելու է ՀՀ քաղաքացիներին։
Զավեշտ։
Փաշինյանն ասում է, որ կառավարությունը սթրեսի մեջ է, երբ բախվում է «իրականությանը»։ Խոսքը Արցախի Հանրապետության մասին չէ, հայերիս ցեղասպանության մասին չէ, Հայաստանում հայկականության օպերատիվ ու նպատակային ոչնչացման մասին չէ, այլ՝ դպրոցաշինության։
Մարդկանց գլուխը կերար, Նիկոլ, դուշն ու ցնցուղն ինչ է, որ քեզ նայողները, քեզնից սովորողները չուտեն։
Փաշինյանն ասում է՝ ամբողջ երկրում մատների վրա հաշված մարդ կա, որոնց «ասենք կարող ենք լրտեսության մեջ կասկածել»՝ դրանք հայրենասեր չեն։
Ոնց թե։ Բա իր կնոջ ասած 11 հազար դասալիքը հայրենասեր էի՞ն։ Ինչ եղան նրանք։
Տաս հոգի լրտեսը ո՞վ են. Նոր ծրագի՞ր է։ Ոնց հասկանում եմ Արցախն ու Պատերազմը այլևս չեն քննարկվում։
Ինչևէ, Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ կառավարությունում քննարկում են, որ հասկանան պետությունը ինչ է, հայրենիքը ինչ է. հայրենասիրությունը ինչ է ու պատի թերթեր են պատրաստում։ Պատկերացնու՞մ եք։
Լսեք։
Ու մարդիկ խելոք նստած լսում են, է՞։ Ոչ մեկը վեր չի կենում, դուրս չի գալիս, կամ գոնե չի ասում՝ էս նոր ես խոսել սովորու՞մ, նոր ես հայտնի տերմիններ հայտնագործու՞մ։
Ասում եմ «տերմին», որովհետև չեմ ուզում ասել արժեք, երբ խոսքը իր մասին է։
Տանջանք է լսելը, ձայնը, խոսքերը, տգիտությունը, սիմացիններին տգետի տեղ դնելը։
Ու տարածում են։ Այնքան են համոզված, որ ասածները «գաղափարախոսություն», որ տարածում են։ Ես տարածում եմ, որ տգիտությունը տեսնեք, իրենք՝ որ... Որ ի՞նչը։
Ասում է՝ հիմնը մի տեղ բարձր են երգում, մի տեղ ցածր, պիտի բոլորը նույն ձև երգեն։
Մինչ դու տաք հագած կախիչ էիր քաշում, դուշ էիր ոլորում, զուգարաններն էիր նայում, դարպասի թելերն էիր ձգում, երեխաները բարակ սպիտակ վերնաշապիկներով սպասում էին, որ հիմն երգեն։ Մրսած ու երևի վախեցած; Որտեղի՞ց բարձր ձայն դուրս գար։
Ասում է՝ Սևանի սիգին մենք «երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել։
«Իյաա, իրո՞ք»։
Բա 2019 թվին։ Սա էլ ես հո չեմ ասել.
Հինգ-վեց տարի (!!!) ոչինչ չեք արել որպես պետության գլուխ, երբ տեսել ու հայտարարել եք, որ Սևանի սիգի հետ կապված բարձիթողի վիճակ է։ Ու հիմա՝ «առաջին անգամ եք որպես պետություն առնչվում», հա՞։ Դուք ինչ պետություն։ Դու դեռ պատի թերթեր եք գծում, ձեր կուսակցությունով «բրեյն-ռինգ» եք անում, որ հայտնագործեք, թե պետություն ինչ է նշանակում։
Դու հայտարարում եք, որ ոչինչ չգիտեք ու դա ամոթ չէ։ Նո՞ր եք սովորելու երկիր խուզե՞լ։ Մենք էլ որբի գլու՞խն ենք։
Այ ՀՀ քաղաքացիներ ջան, ՋԱՆ, դուք համաձա՞յն եք էս կյանքին, էս սրտի կանգին...։
Անահիտ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը