Վահագն Ալեքսանյան. Մեր քաղաքական թիմի խնդիրը փող լափելը չէ
«Մեր քաղաքական թիմի խնդիրը, ի տարբերություն դահլիճում ներկա երկու քաղաքական թիմերի, ոչ թե փող լափելն է բառի բոլոր իմաստներով, այլ գործը նորմալ անելը»,-ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան «դուք գնացեք կախիչ ստուգեք»-ի ու նմանատիպ այլ ռեպլիկների։
Նրա խոսքով, այս քաղաքական իշխանության ժամանակ գտնվում են մարդիկ, որոնք գտնում են, կարելի է կախիչի, խողովակի մեջ փող աշխատել։
«Կախիչը համարենք նոմինալ օրինակ։ Այո, մենք գնում ենք ու գտնում են վատորակ աշխատանքը։ Մենք խոստացել ենք կառուցել դպրոց, կառուցում ենք, տեսնում ենք թերություն, գտնում ենք, տեսնում ենք կոռուպցիայի ռիսկ, դրա հետևից գնում ենք, ամեն ինչ անում ենք, որ դրա մեջ թաթախված ցանկացած մեկը մինչև վերջ պատասխան տա»,-ասաց Ալեքսանյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ ՔՊ-ականը դիմեց ըննդիմադիր ուժերին. «Դուք, սիրելի ընդդիմություն, ինչի՞ համար եք։ Երեքշաբթի օրերը երեք րոպեանոց պաթոսախեղդ, ոչինչ չասող ելույթների՞»։
Հարակից հրապարակումներ`
- Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման. Թադևոս Ավետիսյան
- Արեգնազ Մանուկյան. ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը
- Հայաստանում պետք է պարտադիր սահմանվի «վաստակավոր սուտասանի» կոչումը. Մամիջանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության են ենթարկվում
- Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզում, թե ինչի է վարծվել բանակն իր օրոք. Գառնիկ Դանիելյան