Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հայտարարության մեջ։
«Եվրախորհրդարանը չի դիտարկի ընտրական գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի բուն գործընթացը կամ դրա արդյունքները», - ասվում է հայտարարության մեջ:
Հստակեցվում է նաև, որ պատգամավորներից և ոչ մեկը իրավասու չի դիտարկել Ադրբեջանում ընթացող ընտրությունները և մեկնաբանել դրանք։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաստատեց Ալիևի թեկնածությունը նախագահական արտահերթ ընտրություններում
- Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում առիթ է ևս մեկ անգամ «օրինականացնելու» Արցախում «ադրբեջանական իշխանությունը». Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան