Վարդան Ոսկանյան. Իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքի մի շարք թիրախների։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ, ամենաուշագրավը, թերևս, այն է, որ հարվածի ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը։
«Այն համալրված է հիմնականում հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից և հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից։ Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաև Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով։
Ուստի իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է՝ ոչնչացվել է Չինաստանի և քրիստոնեական սրբավայրերի հանդեպ թշնամաբար տրամադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքը»,-գրել է իրանագետը։
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածները պատասխան են Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին՝ հարավարևելյան Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանում Ռասակի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ի պատասխան ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործություններին և Քերմանում ու Ռասակում մեր հայրենակիցների անարդար սպանությանը, Սիրիայի օկուպացված տարածքներում հայտնաբերել և հրթիռային հարվածներով ոչնչացրել է ահաբեկչության մի շարք առանցքային հրամանատարների և տարրերի»,-«Իռնա»-ի փոխանցմամբ, ասված է կորպուսի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին