Wildberries-ը հաճախորդներին է փոխանցել Սանկտ Պետերբուրգի Շուշարիի պահեստից չեղարկված պատվերների գումարները
Wildberries-ը հայտնում է, որ արդեն ցուցադրությունից հանել է շուկայի այն ապրանքները, որոնք վնասվել էին հունվարի 13-ին Սանկտ Պետերբուրգի Շուշարիի պահեստներից մեկում բռնկված հրդեհի ժամանակ։
Ընկերությունից հայտնել են, որ որոշ հաճախորդների համար ապրանքները փոխարինել են նույն ապրանքներով, եթե դրանք առկա են եղել այլ պահեստներում, մնացածին գումար են ուղարկել պատվերը չեղարկելու համար։
«Գնորդների 47%-ը կստանա իրենց պատվերները ապրանքները փոխարինելուց հետո.
Այս պատվերների 11%-ն արդեն տրվել կամ առաքվել է առաքման կետեր։
Գնորդների 53%-ին կվերադարձվի գումարը:
Առաքման ուշացումները նվազագույնի հասցնելու համար մենք վաճառողների առաքումները վերաբաշխում ենք այլ պահեստներ և տեսակավորման կենտրոններ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նախնական հաշվարկներով՝ հրդեհի վնասը կարող է կազմել մոտ 10-11 մլրդ ռուբլի։ Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում բացել տեսակավորման նոր համալիր։
Wildberries-ի ներկայացուցիչները կարողացել են զանգահարել բոլոր աշխատակիցներին, ովքեր անցյալ շաբաթ օրը եղել են ընկերության Շուշարիի պահեստում: Ոչ ոք այլևս անհայտ կորածների ցուցակում չկա
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ի պահեստի հրդեհից հետո 16 աշխատակիցների որոնումները շարունակվում են
- Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի
- Wildberries-ի պահեստում բտնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 57 միավոր տեխնիկա և 286 մարդ
- Հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում
- Wildberries-ը կբարձրացնի էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա վաճառողների միջնորդավճարները
- Wildberries-ը կարևոր նորամուծություն է պատրաստում
- Wildberries-ը հայտարարում է նոր փոփոխության մասին