Ալեն Սիմոնյանը նոր խոսնակ ունի
Նելլի Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ալեն Սիմոնյանը երեկ, այն ԱԺ կայքում հրապարակվել է այսօր։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն.Ղուլյանի 2024 թվականի հունվարի 15-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի հունվարի 15-ից Նելլի ՂՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»,-ասված է իրավական ակտում։
Հիշեցնենք, որ մինչ այս Սիմոնյանի խոսնակը Ծովինար Խաչատրյանն էր։