«Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագություն է տարածել, որում ասվում է.
«Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն տնօրեն էր նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր