Սյունիքում ռուս սահմանապահների կողմից ճանապարհ հսկելը երազանքների դաշտից է. Պապոյան
«Այդ հայտարարության մեջ կետ չկա, որ ռուսները պետք է գան, այդտեղ ինչ-որ բան վերահսկեն: Նման կետ գոյություն չունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն ենթադրում է, որ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է ռուսական սահմանապահների կողմից վերահսկվի։
Նա նշեց, որ այդ կետի համաձայն՝ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի և Հայաստանը պատրաստ է դա տրամադրել. «Հիմա էլ պատրաստ ենք տրամադրել ճանապարհը մեր օրենսդրությանը համապատասխան»:
«Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի կետ կա՞, որտեղ ՌԴ-ն ու Ադրբեջանը ինչ-որ բան պարտավորվել էին անել և արել են: Չկա այդպիսի կետ: Այն բոլոր կետերը, որ պետք է իրենք անեին, չեն արել:
Մենք չենք խախտում այդ հայտարարությունը, որովհետև 9-րդ կետում չկա այն ձևակերպումը, որ դուք տվեցիք: Դա ցանկությունների, երազանքների դաշտից է, այդպես չի կարելի մեկնաբանել, որովհետև նման բան այնտեղ չկա գրված։
Առհասարակ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելուց առաջ թող բոլոր մարդիկ վերադառնան ԼՂ, թող ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, թող միջանցքը մնա, Ռուսաստանը թող իր խաղաղապահներով միջանցքում և մնացած տարածքներում իրականացնի իր գործառույթները և այդպես շարունակ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում նման կետեր կան, բայց ձեր նշած կետը գոյություն չունի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև նշեց, որ մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտը դժվար թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում լինի։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ասել ենք՝ «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով. Սիմոնյան
- Խաղաղության ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ, միգուցե, նաև կարող է ցավոտ լինել.Վաղարշակ Հակոբյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Խաղաղության օրակարգը կեղծ է, ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում. Սեյրան Օհանյան
- Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր. Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության
- Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին. Փաշինյան
- Երբ որ Ալիևն ուզի, «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, հայկական կողմը խնդիր չունի. Քրիստինե Վարդանյան
- Ալիևի խոսքում կար թելադրանք, պարտադրանք և այն ուղղված էր Հայաստանին. Վահագն Մելիքյան
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան