Մեխանիկական, ինժեներական գիտելիքների շնորհիվ մեր ուսանողները պետք է կարողանային օգնել բանակին. Ամալյա Եղոյան
«Ծրագիրը ծնվեց արցախյան պատերազմից հետո, երբ ուսանողները գտնվում էին ծառայության մեջ և երբեմն գտնվելով կապի մեջ, մենք նրանցից իմանում էինք, որ պատերազմում խոսքը գնում էր ոչ միայն հիմնական ռեսուրսների բացակայության, այլև այն հիմնական տեխնոլոգիաների և տեխնիկական գիտելիքների՝ մեխանիկական, ինժեներական, որոնց շնորհիվ իրենք պետք է կարողանային օգնել մեր բանակին՝ վերանորոգելով անհրաժեշտ սարքավորումները, նույնիսկ՝ մեքենաները և այլն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց «Գյումրու ՏՏ» կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Նա հայտնեց, որ կազմակերպությունում քննարկումների արդյունքում հասկացել են, որ ծրագրավորումից զատ պետք է երիտասարդներին տան այնպիսի գիտելիքներ, որոնք օգտագործեն ձեռքի աշխատանքը համադրելով ծրագրավորման գիտելիքի հետ և այդպես ծնվեց խորն ինժերական կրթական ծրագիրը։
«Այն իր մեջ ներառում է երեք կարևոր ուղղություն՝ մեխանիկական, ինժեներություն, էլէկտրոնիկա և արհեստական բանականություն»,- հայտնեց Ամալյա Եղոյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարից «Հայ կրթական հիմնարկության» հովանավորությամբ՝ Շիրակի մարզում, որտեղ Գյումրու Պոլիտեխնիկական իստիտուտում կահավորել են ինժեներական լաբորատորիան։
«Ծրագրի մասին հայտարարելուց հետո ունեցանք 100 երիտասարդ, որոնք 16-17 տարեկան են և՝ նախազորակոչային տարիքի»,- հայտնեց Ամալյա Եղոյանը՝ տեղեկացնելով որ ծրագիրն ընդլայնվել է նաև Արմավիրի և Լոռու մարզում և երկու տարվա ուսուցում են անցնում 150 շահառու։
«Հայ կրթական հիմնարկության» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանին էլ հայտնեց, որ առանց մտածելու ֆինանսավորել են ծրագիրը, որում ընդգրկված են նաև աղջիկներ։
Նա տեղեկացրեց, որ երեք մասնաճյուղերի միջև կազմակերպված եռակցման մրցույթում հաղթել է իգական սեռի ուսանողը։
Ամալյա Եղոյանն էլ հայտնեց, որ ծրագրի ուսանողները կարողացել են թափոնի վերածված մեքենայից ստանալ ԲԱԳԻ տեսակի մեքենա, որի շահագործումն համապատասխանում է բոլոր տեխնիկական անվտանգության պայմանների։։
Հարակից հրապարակումներ`
- Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում
- Անվճար կրթական ծրագիր պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան