Արեգնազ Մանուկյան. ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը
«Օրերս Նիկոլ Փաշինյանը խոստովանեց իր վարած քաղաքականության տապալումը։ Նա այլևս զրոյական գործիչ է»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով, եթե դա միայն Փաշինյանի անձնական տապալումը լիներ, ապա կարելի էր դեն նետել այդ ամենն ու մոռանալ «մեր օրերի Հերոստրատին»։
«Խնդիրն այն է, որ այդ տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են»,-ասաց ընդդիմադիկր պատգամավորը։
Նա նշեց, որ Փաշինյանը խոստացել էր խաղաղություն բերել, բայց դա էլ սուտ դոււրս եկավ, Ալիևն Արցախը կլանելուց հետո անցել է Հայաստանին։
«Ալիևի վերջին հայտարարությունից ու Փաշինյանի ինքնախոստովանությունից հետո պարզ դարձավ, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր ցեղասպանություն է բերում»,-ասաց նա։
Ա. Մանուկյանը նշեց, որ իշխող ուժի միջին, ստորին շերտերում շատերն են հասկանում, որ Փաշինյանը ձախողվել է, իրենց էլ հետն է ուզում թողնել խորտակվող նավում։
«Պետք է կողմնորոշվել։ ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո, դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը։ Ուզո՞ւմ են դառնալ մեկ մարդու հակապետական քայլերի, սխալների, վախերի գերին։ Դեռ մի փոքր ժամանակ կա կողմնորոշվելու, սխալներն ուղղելու, քաղաքական գերությունից դուրս գալու»,-ասաց նա։
Ելույթի անրամասները՝ տեսանյութում։