Բաքվում պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել
Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել: «Ալիք մեդիայի» փոխանցմամբԱյս տեղեկությունը interpressnews.ge լրատվականին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ):
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ զոհվածը 35-ամյա Սերրաջ Ոուսիբովն է։ Նա Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղի բնակիչ էր։ Տղամարդն աշխատելու նպատակով էր մեկնել Բաքու։
«Վրաստանի քաղաքացու մահվան փաստը հաստատվել է։ Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 15-ին, Բաքվի Ախունդովի փողոցում գտնվող կահույքի արտադրամասում։ Պայթյունի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 24 մարդ
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը ցնցել է նաև Բաքուն
- Բաքվի պայթյունից տուժածների թիվն ավելացել է
- Ուժեղ պայթյուն և հրդեհ Բաքվում. Կան մահացածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին