Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզում, թե ինչի է վարծվել բանակն իր օրոք. Գառնիկ Դանիելյան
«Վերջին օրերին բանակում ոչ մարտական պայմաններում կորցրեցիքն երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերվածության և անփութության հետևանքով։ Բանակում օրինաչափ են դարձել ինքնասպանությունները դժբախտ պատահարները սպանությունները»,- ԱԺ հայտարարությունների ժաման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հարց հնչեցնելով, թե ով է պատասխան տալու այդ ամենի համար՝ պատգամավորը շարունակեց. «Շարունակաբար գործողումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզում, թե ինչի է վարծվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ»։
Նրա խոսքով՝ այսօր երկրում չկա մի պաշտոնյա, որ խոստովանի իր անկարողությունը և հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Պատգամավորը հայտարարեց, որ գերեթե 6 տարի է Հայաստանը հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակում հիմնականում անկարողները։
«Աղետալի վիճակում է կրթությունը գյուղատնտեսությունը, տնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում, նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաւժեշտ սոցիալական աջակցությունը»,- հայտարարեց պատգամավորը։
Դանելյանը հայտնեց, որ ահազանգեր է ստացել, որ կառավարության վատ աշխատանքի հետևանքով արցախցիներից շատերը չեն ստացել իրենց աջակցությունը և հայտնվել են անելանելի վիճակում չկարողանալով վճարել բնակարանային վարձավճարները։
«Ո՞րեն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից տեղից կտրված արցախցիները կրկի՞ն բռնեն գաղթի ճանապարհը»,- հարց հնչեցրեց Դանիելյանը։
Անդրադառանալով իրավունբքի խնդիրներին՝ պատգամավորն ասաց. «Խոսեցիք, որ կոռունպցիայի դեմ պետք է անողոք պայքարեք, բայց այսօր խրված եք կոռուպցիայի մեջ, Ասացիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։
Դադարեցրեք մանիմպուլյացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությնաը։ Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակներ, կախիչներ, բայց հեռուի մնացե երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրը նոր չարիք և առհավիրքներ է բերում մեր երկրին»։