Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
Համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
Մինչդեռ թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն երեկ կայացած հանձնաժողովի նիստում ինչ է եղել, իրենց որևէ բան չի ասվել։
«Լուրեր են պտտվում, որ ստորագրվել է միավորման ակտը, բայց այն չէր կարող ստորագրվել, քանի որ հանձնաժողովի երկու անդամ՝ թատրոնի հաշվապահն ու կադրերի տեսուչը, չեն ներկայացել նիստին։ Նախորդ անգամ չէին ներկայացել ու նիստը հետաձգվել էր։ Այս անգամ նույնպես չէին ներկայացել։ Եթե այս դեպքում ստորագված լինի ակտը, կլինի ևս մեկ ապօրինի քայլ, միակողմանի ստորագրված ակտ, քանի որ հանձնաժողովի երկու անդամը ներկա չեն եղել»,- նշեց նա։
Հիեցնենք, որ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն վարչական դատարանից գործը քաղաքացիական դատարան էր տեղափոխվել։ Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն էլ որոշել է, որ դա քաղաքացիական գործ չէ, վարչական դատարանի գործն է, դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի գործը հետ ուղարկվի վարչական դատարան։
Փաստորեն, դեռ դատարանի որոշում չկա, սակայն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի վմիավորման ակտն արդեն ստորագրվել է։
Երեկ թատրոնի ստեղծագործական կազմն ու դերասանները գնացել էին վճռաբեկ դատարան՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իրենց հայցը։
«Մեզ ավելի վաղ փաստաթուղթ էին ներկայացրել, որ քաղաքացիական դատարանի փաստաթուղթը նոյեմբերի 9-ին մուտք է եղել վճռաբեկ դատարան։ Սակայն երեկ վճռաբեկ դատարանում մեզ տեղեկացրեցին, որ հունվարի 12-ին է մուտք գործել։ Ես էլ տեսա համակարգչի վրա՝ հունվարի 12։
Այսինքն այստեղ էլի կա կեղծիք, խաբերություն։ Թղթով ցույց էին տվել, որ եղել է, բայց փաստացի մուտք չէր եղել»,- ասաց Ս. Արզումանյանը։
Հիշեցնենք նաև, որ 2023-ի վերջին օրերին «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանն առանց նախապես զգուշացվելու ազատվել էր աշխատանքից։ Տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար էր նշանակվել Կարեն Սիմոնյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, Սարգիս Չոլոյանն ազատվել է աշխատանքից, քանի որ չի կատարել կառավարության պահանջը։ Թատրոնի ստեղծագործական կազմն ու դերասանները համոզված էին, որ Կարեն Սիմոնյանը նշանակվել է, որպեսզի ստորագրի միավորման ակտը։ ԿԳՄՍՆ-ում կայացած երեկվա նիստին ներկա էր եղել նաև Կարեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան