Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման. Թադևոս Ավետիսյան
«Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությանը նվիրաբերությամբ նորից տրամադրվեց հողամասԱրարատի մարզի, այս անգամ՝ Արարատ բնակավայրում՝ պողպատի գործարանի կառուցման համար»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը մեջբերեց որոշման նախագծում բերված հիմնավարումն, ըստ որի Երասխում ընկերության գործարանի շինարարիությունը դադարեցվել է որոշ հանգամանքներից ելնելով։
«Իրական պատճառները հետևայլան է՝ թուրքը կրակում է Հյաստնաի ինքնաիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներիդորղների, նրանց աշխատողների վրա՝ պարբերաբար, բոլորի աչքի առաջ, անհետևանք, ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ պարտադրում է իր կամքը մեր երկրում կայացվող տնտեսական որոշումների վերաբերյալ նաև՝ ձեր իշխանությունների կողմից կայացվող»,- հայտարարեց Ավետիսյանը։
Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ էլ ընկերությանը տրամնադրվել է 3.5 մլրդ դրամ վարկ արտոնյալ պայմաններում, քանի որ երասխում ներդրում է կատարվել և կորցրել է 2 մլրդ դրամ և ներդրումային ծրագիրը կասեցվել է Երասխ բնակավայրում այն անհնար է դառնալու պատճառով՝ պատգամավորն ասաց. «Ծրագիրն մի քիչ անվտանգ վայր տեղափոխելու համար ընկերությանը փաստորեն տրամադրվում է 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման»։
Նա հայտնեց, որ նույնը նաև Սոթքի հանքավայրում է և հետևանքը նույն է՝ շահագործման դադարեցում, զանգվածային կրճատումներ, բյուջեի միլիարդավոր դոլարների կրճատում և տարածաշրջանի սոցիալ տնտեսական վիճակի խորացում։
«Նմանատպ փաստերը և դրանց անդառնալի հետևանքները շատ են և այս իշխանության օորոք օր-օրի ավելանում են, քանի որ նրաց առաջնորդության բացարձակ հիմքը և միակ շահի կենտրոնը ամեն գնով սեփական աթոռը պահելն է՝ պետության և ազգային անվտանգության շահերին բացահայտ հակադրվելով»,- խոսքն ավարտեղ Թադևոս Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պետք է պարտադիր սահմանվի «վաստակավոր սուտասանի» կոչումը. Մամիջանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության են ենթարկվում
- Ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի հուզում, թե ինչի է վարծվել բանակն իր օրոք. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան