Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին
Թուրքիայի օդային ուժերը դարձյալ մի շարք հարվածներ են է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Սիրիայի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցները ու տեղի քրդական կառույցները։
«Reuters»-ի հետ զրույցում քուրդ ներկայացուցիչներից մեկը նշել է, որ որ Թուրքիան վերջին երկու օրվա ընթացքում հրթիռակոծել է է առնվազն 40 բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով շուրջ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծությունների տակ են պահում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան