Խոշոր վթար Թուրքիայում. Կան զոհեր
Խոշոր վթար է տեղի ունեցել Թուրքիայում։ Մերսին-Անթալիա ավտոճանապարհին նախ բախվել է արգելապատնեշին, ապա շրջվել է ուղևորներով լի ավտոբուսը։ Ըստ տեղեկությունների, 40 մարդ տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը։
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 30 մարդ։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, գործով քննությանը ներգրավվել է երկու դատախազ։
Վթարի բայրում աշխատում են նաև հրշեջ-փրկարարական ջոկատները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում