Հայաստանում պետք է պարտադիր սահմանվի «վաստակավոր սուտասանի» կոչումը. Մամիջանյան
«Վերջին օրերին շատ քննարկվեց ժողովրդական և վաստակավոր կոչումների անհրաժեշտությունը Հայաստանում, բայց միանշանակ վստահ եմ, որ կա մի կոչում, որը Հայաստանում պարտադիր պետք է սահմանվի։ Դա վաստակավոր սուտասանի կոչումն է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև նա ենթադրեց, թե ով է հավակնում այդ կոչմանը. «Օրինակ մի մարդ, ով իշխանության գալով խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, իսկ մինչև հիմա անդադար մեղադրում է նախկիններին, ընդ որում անգրագիտաբար, իր բացթողումների ու կորուստների համար։
Գուցե այն մարդը, ով ասաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Գուցե այն մարդը, ով խոսում էր Արցախի քաղաքացիների իրավունքներից ու ազատություններից, իսկ հետո բախտի քմահաճույքին թողեց նրանց։
Կամ այն մարդը, ով խոստանում էր արագաչափերը պակասեցնել ու իշխանության գալուց հետո դրանց թիվը շեշտակիորեն ավելացրեց, կամ այն մարդուն, ով կարմիր գծերի դեմ էր պայքարում, իսկ հիմա դրանց համար պահանջում է վճարել 160 հազար դրամ։
Գուցե այն մարդը, որ կոռուպցիայից էր խոսում իշխանության գալու համար, բայց հիմա Հայաստանի բյուջեի մի մասը պարզապես լափվում է մեկ անձից գնումների միջոցով։
Կամ այն մարդը, ով խոսում էր ժողովրդավարությունից, իսկ հիմա բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, որոնք նստած են բացառապես ճշմարտությունը բարձրաձայնելու կամ ՔՊ-ին այս կամ այն քաղաքում հաղթելու համար։
Այն մարդը, որ խոսում էր ընտրախախտումներից, բայց, կարծես, սեփական կուսակցության ընտրություններն էլ է խախտումներով անում, ու հիշեցնեմ Երևանում կարգեց քաղաքապետ մի մարդու, որը Երևանի բնակիչների ձայների, եթե չեմ սխալվում, 9 տոկոս էր վաստակել։
Կամ այն մարդը, որը խոստանում էր խաղաղության դարաշրջան ու այդ դարաշրջանում հարյուրավոր զոհեր եղան, կամ այն մարդը, որ բանակի ռեֆորմներից էր խոսում, իսկ հիմա, ցավոք սրտի, ոչ մարտական զոհերի մասին նորությունները մի տեսակ վիճակագրություն են դարձել իրենց հաճախականությամբ։
Գիտեք՝ ժամանակը և ժողովուրդը լավագույնս կտան գնահատականը, թե յուրաքանչյուրը վաստակավոր ով կման պատմության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ էր ուզում ասել տիկին փոխնախարարն ԱԺ-ում. Պարզաբանում են
- ԱԺ-ն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը
- Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան
- Առնո Բաբաջանյանին երիտասարդների 14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան