Բադալյան. Ինչին է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների
Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ, ինձ ասում են 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց և սխալաշատ դասագրքում ինչն է, որ այնպես չի գրված Էրեբունու մասին:
Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող: Նախ, հեղինակը մոռացել է Արգիշթիի կառավարման տարեթվերից առաջ գրել Ք. ա., և, որքան գիտեմ, հիմա շատ դպրոցականներ արդեն իրենք են դասագրքում մատնացույց անում նման սխալներ:
Հեղինակն Էրեբունու մասին նշում է ընդամենը հետևյալը: Մեջբերում եմ, -Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք-ամրոցը:
Եվ վերջ: Նախ, տեքստը կարդալիս թյուր տպավորություն է ստեղծվում, թե Արգիշթի արքան Էրեբունին հիմնադրել է Սևանի ավազանում: Մինչդեռ Էրեբունին հիմնադրվել է Արարատյան դաշտում: Բայց, ամենակարևորը, ոչ մի խոսք Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին, ոչ մի խոսք: Էլ չխոսեմ, որ դասագրքի սխալներով հագեցած արդեն քաջ հայտնի քարտեզում ևս չկա Էրեբունին: Բայց ցավալին այն է, որ դասագրքի հեղինակը 50-րդ էջում ցույց է տալիս ՈՒրարտուիի և այսօրվա կապը, նշում, որ այսօր որոշ մարդիկ իրենց նորածինների անունները դնում են ուրարտական արքաների անունով, ֆուտբոլային ակումբներ և խանութներ են անվանվում ՈՒրարտու, մարդիկ զարդեր և կենցաղային իրեր են պատրաստում ուրարտական դեկորատիվ կիրառական արվեստի և ճարտարապետության տարրերի կիրառմամբ: Սակայն, ոչ մի տող Էրեբունու և Երևանի կապի մասին: Որ ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը, երևի այդ մասին նպատակահարմար չի եղել նշել: Բայց ասենք իր կողմից ենթադրությունները փաստեր հրամցնել ու հարեմի մասին գրել կարելի էր:
Հիմա՝ ինչին է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների: Հիշենք, թե ովքեր են ամեն կերպ փորձում Երևանը ներկայացնել առանց Էրեբունու ու իր հնագույն անցյալի:
Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանի և գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպումից անցել է արդեն մեկ ամիս: Հանդիպման ժամանակ նշվեց, որ Սմբատ Հովհաննիսյանը պետք է աղյուսակի տեսքով ներկայացնի, թե ավելի քան 60 էջ մասնագիտական դիտողություններից, որոնք է ընդունում և որոնք ոչ: Եվ եթե չի ընդունում, ապա մատնանշվի, թե ինչու, որովհետև իր չընդունելը դեռ դեռ հիմք չի: Բացի այդ, նույնկերպ պետք է լիներ երրորդ անաչառ կողմի կարծիքը:
Չգիտեմ, ովքեր են լինելու այդ երրորդ կողմի անաչառ ներկայացուցիչները, որոնց որպիսությունը պահվելու է գաղտնի պայմաններում, բայց ինքս սպասում եմ: Հուսամ կարծիքները կլինեն մոտ օրերս, այլ ոչ թե մի քանի ամսից»:
Հարակից հրապարակումներ`
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
- Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի գոնե քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին. Բադալյան
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին
- Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ անընդունելի է համարել 7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած անհատական տեսակետները
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան