Մենք ստիպված ընդդիմության գործն էլ ենք անում. Ռուբինյան
Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ ուզում էր հրաժարվել ելույթի հնարավորությունից։
«Սակայն որոշեցի մոտենալ ու ասել, թե ինչու եմ ուզում հրաժարվելու ելույթի հնարավորությունից։ Ընդդիմությունն ամբողջ կազմով եկել էր, ներկայացել հայտարարությունների ժամին, գրանցվել էին։ Որոշեցի վերջինը գրանցվել։ Պետք է որ ընդդիմությունը խնդիրներ, թերություններ արձանագրի, երբեմն կարիք է լինում դրանց արձագանքել։ Ամբիոնին եմ մոտեցել աշխատանքային նոթատետրովս։ Սակայն ոչ մի գրառում արված չէ։ Չարձանագրեցի ոչ մի բովանդակային խնդիր, որին կարելի է անդրադառնալ։
Ընդդիմությունը մեկ ամիս անց եկել է Ազգային ժողով, որպեսզի խոսի վարչապետի կողմից արդեն իսկ արձանագրված կախիչի կամ ցնցուղի թեմայից։ Սա խոսում է ընդդիմության բոբիկության մասին։ Տա Աստված, մեր երկրի միակ խնդիրը հենց այդ կախիչների թեման լինի»,- ասաց Հակոբյանը։
Նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը. «Բայց խնդիրն այն է, որ իրենք կախիչի խնդիրներից չեն էլ խոսում։ Ասում են՝ ինչու եք դուք կախիչի խնդրից խոսում։ Է, իրենք չեն խոսում, ստիպված մենք ընդդիմության գործն էլ ենք անում»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Ալեքսանյան. Մեր քաղաքական թիմի խնդիրը փող լափելը չէ
- Այդ մարդն այդպես էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ. Կյուրեղյան
- Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման. Թադևոս Ավետիսյան
- Արեգնազ Մանուկյան. ՔՊ-ում ուզո՞ւմ են Արցախի գերեզմանափոր դառնալուց հետո դառնալ նաև Հայաստանի գերեզմանափորը
- Հայաստանում պետք է պարտադիր սահմանվի «վաստակավոր սուտասանի» կոչումը. Մամիջանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության են ենթարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան