Ռուսական խոշոր ընկերությունները զանգվածաբար լքում են Կիպրոսը
Ռուսական խոշոր ընկերությունները զանգվածաբար լքում են Կիպրոսը, և դա բացասաբար կանդրադառնա ֆինանսական ծառայությունների ոլորտի վրա: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է կիպրական Phileleftheros թերթը։
«Ռուսական հսկաները զանգվածաբար հեռանում են, 10-ից ավելի ընկերություններ ընդմիշտ հեռացել են»,- հոդվածը վերնագրել է թերթը։
Այն նշում է, որ «ներկայիս ժամանակաշրջանը բնութագրվում է որպես Կիպրոսի ֆինանսական ծառայությունների ոլորտի քարտեզի փոփոխման ժամանակաշրջան»։
«Եվ դա այն պատճառով, որ մեր կղզին որպես իրենց բազա ընտրած ռուսական ընկերությունների զանգվածային հեռանալն արդեն փաստ է, և այն կշարունակվի»,–գրում է թերթը։
«Բացի այդ, վերջին ամիսներին երկնիշ թվով ընկերություններ, որոնք իրենց ոլորտում բիզնեսի հսկայական ծավալներ ունեն, հայտարարել են, որ շուտով վերջնականապես հրաժեշտ կտան Կիպրոսին, և մոտ ապագայում սպասվում է, որ ավելի շատ բիզնեսներ կհետևեն նրանց»,-ասվում է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի նախագահը հույս ունի որ կղզին կվերամիավորվի 2024 թվականին
- Կիպրոսի թուրքերի առաջնորդը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթներ հաստատելու ցանկության մասին
- Հունաստանն ու Կիպրոսը մերժել են կղզում երկու պետություն ստեղծելու գաղափարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին