Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։ Կարծում եմ, որ «Նոայի» հետ մեծ հաջողությունների կհասնենք։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի»,–նշել է թիմի նորեկը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնյեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան