Պրոցես է տարվում եկեղեցին հավասարեցնել մյուս կրոնական աղանդներին. Արմեն Մկրտչյան
«Վերջին ընթացքու եկեղեցու դեմ տեղի ունեցող դեպքերը դատապարտելի են և այդ զայրույթը շատ-շատերի մոտ է եղել»,- հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու ինքնաբուխ ակցիայի մասնակից Արմեն Մկրտչյանը։
Նա արձանագրեց, որ այժմ եկեղեցին իր հավատացյալների պաշտպանության և իր կողքին կանգնելու կարիք ունի, իսկ հակաեկեղեցական քարոզն ուղեկցվում է իշխանությունների կողմից և ամեն ինչ սկսվեց Հայ եկեղեցու պատմության դասագրքիից:
Մկրտչյանի կարծիքով՝ փորձ է արվում Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել աղանդներին։
«Երևի ստալինյան բռնաճնշումներից հետո եզակի դեպք է, երբ ամեն օր ականատես ենք լինում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարձակումների, հարվածների, վերջինը` ամանորյա ուղերձի հայտնի չարաբաստիկ դեպքն էր»,-ասաց նա նշելով, լռել այևս չէին կարող, եկել են` իրենց որդիական խոնարհումը, աջակցությունը հայտնելու, պատրաստակամ են ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինելու:
Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ ցանկացել են այս քայլով ցույց տալ, որ Եկեղեցին մենակ չէ, այն ուժեղ է իր հավատացյալներով և որքան էլ փորձեն ցածրացնել, նսեմացնել եկեղեցու դերը, միևնույն է, միավորումը և հաղթանակը եկեղեցու շնորհիվ է և հենց եկեղեցու շնորհիվ է իրականացվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները