Բայդենի խորհրդականը հայտարարել է նոր աշխարհակարգի ի հայտ գալու մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ելույթ է ունեցել Դավոսում կայացած միջազգային համաժողովում և ասել, որ աշխարհը թևակոխել է նոր դարաշրջան։
«Այսօր մենք ապրում ենք նոր դարաշրջանի առաջին տարիները... Բայց մենք նաև կատաղի մրցակցության մեջ ենք աշխարհի այն տեսակի համար, որը ցանկանում ենք կառուցել», - ասել է նա:
Սալիվանը ներկայիս իրավիճակը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած տարիների հետ՝ նշելով, որ երկրները շատ ավելի փոխկապակցված են դարձել։ Նա ընդգծել է, որ չնայած կատաղի մրցակցությանը, ի տարբերություն 1930-ականների, ԱՄՆ-ը չի մեկուսանա և նպատակաուղղված է կանխելու պատմական սխալների կրկնությունը։
«Մի դարաշրջանից մյուսը անցումը ուղեկցվում է ավելի իմաստուն ընտրություն անելու հնարավորությամբ և պարտավորությամբ»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա։
Սալիվանը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կմոբիլիզացնի աշխարհը «բացահայտ ագրեսիային» դիմակայելու, ակտիվորեն դիվանագիտական աշխատանք տանելու, իր և դաշնակիցների «ուժի աղբյուրներում» ներդրումներ կատարելու և համաշխարհային տնտեսական համակարգը ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան