Անկախության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը լղոզել ենք. Փաշինյան
«Ակներևաբար խաղաղություն թշնամուն չկարողացաք պարտադրել և խաղաղության օրակարգը 2021 թ.-ից այլ իմաստ ստացավ, 2022 թվականին բյուրեղացան՝ զիջումներ միայն թե կարողանամ Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն պահել, անկախ նրանից, որ ձեր նախընտարական ծրագիրն լրիվ ուրշ բան էր»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Ալիևն իր ծավալուն ելույթում հայտարարեց, որ տարածքներ չի ճանաչում, իսկ Մեղրիով ճանապարհ է ուզում այն կարգավիճակով, որն ունի միջանցքը։
«Այն գործողությունները և հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ, որովհետև մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք՝ դուք էլ, մենք էլ»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր դիրքորոշումները պետք է հիմնվեն լեգիտիմության վրա»։
Նա հայտնեց, որ պատասխանել է Բաքվից հնչաց հայտարարությանը և «խաղաղության խաչմերուկն» արդեն ներառում է հարցի պատասխանը։
Փաշինյանը ասաց, որ հայական կողմի հարցադրումներին ադրբեջանական կողմը երկու հակադարձում է անում։
«Առաջինը հետևյալն է, եթե ՀՀ-ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ապա Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից և երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասին դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կմ է, տեղի ունենան ստուգումներ»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ այդ հարցերին պատասխանում են երկու կերպ՝ ինչ պայմաններով Իրանը թույլ է տալիս դեպի Նախիջևան տարանցում, այդ պայմաններով էլ Հայաստանն է պատրաստ այն ապահովել։
«Իրանի տարածքով անցումը 49 կմ է, եթե հսկողական գործառույթն ընդունելի է 49 կմ-ի համար, բնականաբար այն չի կարող ընդունելի չլինել 47 կմ-ի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իր ուսապարկը տանող անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ ԱԺ դահլիճ
- ԱԳՆ-ից հայտնում են, որ Panorama.am-ի հունվարի 11-ի հարցմանն Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 13-ին
- Սիգի սուտը, Մեդովկայի հիմնը, «պետության» էվրիկան ու Փաշինյանը Գավառում