Խաչանովը չորս սեթում հաղթեց ամերիկացուն և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան
Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան՝ մրցաշարի երկրորդ շրջանում հաղթելով ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։
2 ժամ 30 րոպե տևած հանդիպումն ավարտվել է չորս սեթում՝ 6:4, 6:3, 4:6, 6:3 հաշվով։
Ռուս թենիսիստը հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարի Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) - Տոմաշ Մաչակ (Չեխիա) զույգի հաղթողի հետ։
Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ է հասել 2023 թվականին, որտեղ պարտվել է Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին։ Խաչանովը 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին
- Կարեն Խաչանովը երկրորդ անգամ է հայր դարձել
- Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան