Irish Cinephile. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023-ի 25 լավագույն ֆիլմերի շարքում
Ըստ Irish Cinephile կինո և հեռուստատեսային նորությունների և անդրադարձների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
«Ֆիլմն անիմացիոն/արխիվային հիբրիդային վավերագրություն է, որը մեզ ներկայացնում է մարդկային հուզիչ պատմություն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս/Ավրորա Մարդիգանյանի անցած ճանապարհի վրա՝ պատմելով, թե ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ»,- ասվել է ֆիլմի մասին։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հնդկաստանյան պրեմիերան կկայանա հունվարի 20-ին և հունվարի 21-ին;
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ֆիլմի մասին
Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է նաև «Ավրորայի լուսաբացը»
- Միջազգային կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ճանաչվել է լավագույնը
- Movies That Matter կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում
- «Ավրորայի լուսաբացը» Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի
- MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը»-ն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին
- «Ավրորայի լուսաբացը» շարունակում է փառատոնային արշավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան