Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ Եվրոպայում գրիպով հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոսպիտալացումներն աճել են 58%-ով, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել է 21%-ով, ընդ որում գրիպի դեպքերը քառապատկվել են նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բաժինը նաև նախազգուշացրել է, որ COVID-19-ի իրավիճակը, չնայած դեպքերի թվի նվազմանը, կարող է փոխվել տարածաշրջանում, քանի որ JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, եթե չլինեին COVID-19 պատվաստանյութերը, ապա Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կկազմեր մոտ 4 միլիոն: Նշվում է, որ առնվազն 1,4 միլիոն կյանք է փրկվել Եվրոպայում COVID-19-ի պատվաստանյութերի շնորհիվ։
Պատվաստանյութերը 57%-ով նվազեցրել են մահացությունները։ ԱՀԿ զեկույցի համաձայն, եվրոպական տարածաշրջանում մահացությունների ընդհանուր թիվը, որը ներկայումս գնահատվում է 2,5 միլիոն, կարող էր հասնել գրեթե 4 միլիոնի, եթե չլինեին պատվաստանյութերը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 96%-ը, ում կյանքը փրկել է պատվաստումը, 60 տարեկանից բարձր են եղել:
Հարակից հրապարակումներ`
- «X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսը
- Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների թիվն աճել է մոտ 15%-ով. Համաճարակաբան
- ԱՀԿ-ն կոչ է դիմակր կրել՝ կորոնավիրուսի հիվանդացության աճի պատճառով
- Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք
- Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն. Մասնագետ
- Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
- Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն է գրանցվել
- ԱՆ. Սուր շնչառական հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1․3 անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան