«Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
«Ի պատասխան ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությանը, թե ԳՈՅ ԹԱՏՐՈՆՆ արդեն միացել է Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնին՝ ՍՈՒՏ Է»,- հայտնում են «Գոյ» թատրոնից։
Որպես ապացույց ներկայացրել են էլեկտրոնային ռեգիստրի տվյալները։
Հիշեցնենք՝ երեկ ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ին հայտնել էին, որ համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:
Մինչդեռ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն վարչական դատարանից գործը քաղաքացիական դատարան էր տեղափոխվել։ Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն էլ որոշել է, որ դա քաղաքացիական գործ չէ, վարչական դատարանի գործն է, դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի գործը հետ ուղարկվի վարչական դատարան։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար