Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
««Գոյը» գոյությո՞ւն ա ունենում, իր կազմակերպաիրավական ձևն ա միայն փոխվո՞ւմ։ Ի՞նչ է լինելու, կխնդրեմ՝ մանրամասնեք»,-ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին «Գոյ» թատրոնի ճակատագրի մասին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա ասաց՝ բողոքի ակցիաների ժամանակ դերասանները բարձրացնում են հարցեր ու խնդիրներ, որոնք նախարարության հայտարարությունների հետ հակասության մեջ են։
«Այո, մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց»,-հայտարարեց ԱԺ ամբիոնին մոտեցած Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, «Գոյ» թատրոնն իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո։
«Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել և անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի»,-ասաց Անդրեասյանը։
Նա հայտարարեց՝ որևէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ որպես ստեղծագործական միավոր, խոսքը երկու ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին է, որոնք գործում են մեկ շենքում։
«Ունենալու ենք մեկ ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը որպես ստեղծագործական առանձին միավոր և ստանալու է հավելյալ հնարավորություններ»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը խնդրեց ևս մեկ հանդիպում ունենալ «Գոյ»-ի անձնակազմի հետ, որպեսզի միմյանց սխալ չհասկանան։
«Մեր դռները բաց են»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան