Թեհրանից հայտնում են, որ Իրանը կպատասխանի ցանկացած կողմից եկող սպառնալիքներին
Թեհրանը վճռական և կոշտ պատասխան կտա ցանկացած կողմից եկող սպառնալիքներին։ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Մեզ համար նշանակություն չունի, թե որ տարածքից կսպառնան Իսլամական Հանրապետությանը։ Մենք կարձագանքենք, և մեր պատասխանը կլինի տեղին՝ կոշտ և վճռական»,-մեջբերում է նրա խոսքերը ISNA գործակալությունը։
«Իրանը համաշխարհային հրթիռային տերություն է, և մեր հրթիռներն ունեն բնութագրերի լայն տեսականի, այդ թվում՝ հեռահարություն»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Իրանը մշտապես աշխատում է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և նոր տեսակի հրթիռների ստեղծման ուղղությամբ։
Երեքշաբթի երեկոյան Իրանի զինված ուժերը հարվածել են Պակիստանում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբների վրա։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։
Հունվարի 16-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլում գտնվող մի քանի թիրախների վրա։ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների հայտարարության համաձայն՝ «Էրբիլում ահաբեկիչների մի քանի օբյեկտներ ռմբակոծվել են՝ ի պատասխան Իրանի ներսում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների»։ Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով «ավերվել է Մոսադի գլխավոր լրտեսական շտաբը Իրաքյան Քրդստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական
- Պակիստանն Իրանին զգուշացրել է ծանր հետևանքների մասին
- Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
- Բաքվի մարդասպան դիկտատորը մոռացել է, թե այդ օրերին Իրանից ինչպիսի արձագանք էր հնչում․ քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան