Միրզոևան՝ ԿԳՄՍ նախարարին. Ձեր առաջարկը կնշանակի վերջ տալ ասորերենի ուսուցմանը
«Աշխարհում ասորերենի լավագույն երկու մասնագետների, մեղմ ասած, բացասական գնահատականի է արժանացրել այն թեստը, որով այսօր ատեստավորվում են Հայաստանի ասորերենի ուսուցիչները»,-ԱԺ-ում խնդրի մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան։
Նա ընդգծեց, այդ պարագայում Վերին Դվին գյուղի դպրոցը կարող է մնալ առանց մասնագետի վատ թեստի ու ժամանակին նաև իր կողմից բարձրաձայնած խնդրին պատշաճ ընթացք չտալու համար։
Դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ նա հայտարարեց, ասորերենի դասաժամերը խմբակայան պարապմունքների փոխարինելու նրա առաջարկը համայնքի համար անընդունելի է, լեզվի ուսուցումն ամրագրված է օրենքով, իսկ խմբակային պարապմունքը կնշանակի վերջ տալ ասորերենի ուսուցմանը, քանի որ այն դառնալու է կամավոր սկզբունքով։
«Ինչո՞ւ մեր բարձրաձայնած խնդիրը պատճաշ լուծում չի ստանում»,-հարցրեց պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2023-ի օգոստոսից դպրոցում չեն կարող դասավանդել այն մասնագետները, որոնք չունեն բարձրագույն կրթություն։
«Մենք անցած տարի մի քայլ արեցինք, որ թույլ կտար բարձրագույն կրթություն չունեցող անձանց շարունակել դասավանդել։ ատեստավորման դրական արդյունքի դեպքում աշխատանքը շարունակելու հնարավորություն տվեցինք։ Ցավոք, ակս պարագայում էլ ունենք իրավիճակ, երբ ոչ բոլոր ուսուցիչները հաղթահարեցին ատեստավորումը, 354 ուսուցիչներ հաղթահարել են ու դրա շնորհիվ կարողանում են շարունակել»,-ասաց նա։
Անդրադառնալով բուն հարցին, նախարարն ասաց, բարդությունը կապված է ասորերենի մասնագետների սակավության հետ։
«Շատ բարդ է գտնել մասնագետ։ Այդուհանդերձ Մենք գտել ենք մասնագետ, որը կկարողանա ահերի բախման տեսակետից խնդիր չի ունենա, կներկայցնի երրորդ կարծիք թեստի մասով բարձրացրած հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան