Մյունխենի մաքսատանը հաստատել է Առնոլդ Շվարցենեգերի կալանավորումը
Մյունխենի օդանավակայանում մաքսային մարմինները զրույց են վարել ավստրո-ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ, դատական գործ է հարուցվել հարկային օրենսդրությունը խախտելու կասկածանքով, դերասանը շուտով ազատ կարձակվի:«ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են քաղաքի գլխավոր մաքսային վարչության մամուլի ծառայությունից։
«Կարող եմ հաստատել, որ նա մեզ մոտ է մոտ երկու ժամ։ Սա ստանդարտ գործընթաց է, որը մեզանից պահանջում են։ Հարկային վարույթ է հարուցվել»,-ասաց մաքսայինի ներկայացուցիչը։
Նա չհաստատեց, բայց չհերքեց, որ խոսքը գնում է չհայտարարված արժեքավոր Audemars Piguet ժամացույցների տեղափոխման մասին, որոնք Շվարցենեգերը, ըստ լրատվամիջոցների, մտադիր էր բարեգործական նպատակներով վաճառքի հանել Ավստրիայում կայանալիք կլիմայական գագաթնաժողովում։ Օրենքի ենթադրյալ խախտման հանգամանքների ուսումնասիրման ընթացքում մաքսային մարմինները հարցում կուղարկեն տույժեր նշանակելու ծառայությանը։