Խորը ձմեռ է, կարտոֆիլի սպառման հորիզոնը դեռ առջևում է․ Փաշինյանի արձագանքը՝ կարտոֆիլի սպառման խնդրի մասին հարցին
«Պետությունը գրեթե ոչ մի շոշափելի աջակցություն չի տրամադրել գյուղացուն՝ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, հիմա էլ հազարավոր գյուղացիներ չեն կարողանում իրացնել իրենց մշակած ու պահեստավորած հազարավոր տոննաներով բերքը , հատկապես՝ խնդիրը վերաբերում է կարտոֆիլի և կաղամբի իրացմանը։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցերը, սակայն դրանք մնում են չլուծված պետական մարմինների անտարբերության հետևանքով։ Հարցս պարզ է ՝ ինչ աջակցություն է Կառավարությունը պատրաստվում տրամադրել խնդրի լուծման ուղղությամբ»,- ԱԺ -ում հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավոր Արման Ղազարյանը։
«Նախկինում, որպես պատգամավոր, կարտոֆիլի, կաղամբի և բերքի սպառման հետ կապված խնդրի հետ բախվել եմ ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Երբ հունվարի սկզբին ասում են, որ կարտոֆիլը չի սպառվել, կներեք, կարտոֆիլի սպառման սեզոնը պետք է որ նոր սկսած լինի։ Այսինքն՝ պահեստավորված կարտոֆիլը նոր պետք է սպառվի»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կարտոֆիլի սպառման հետ կապված խնդիրներին վերաբերող հարցին։
«Խորը ձմեռ է, կարտոֆիլի սպառման հորիզոնը դեռ առջևում է։ Ձեր ահազանգը հաշվի առնելով՝ փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը։ Ես նաև Գեղարքունիքի մարզպետի են հանձնարարական տվել, որպեսզի առարկայական հարցը ներկայցնեն»,- հավելեց Փաշինյանը՝ հստակ լուծում ճանապարհ չնշելով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան