Չինաստանի բնակչությունը նվազել է
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բնակչությունը 2023 թվականին նվազել է 2,08 միլիոն մարդով, այժմ, ըստ պաշտոնական տվյալների, երկրում ապրում է մոտ 1,40967 միլիարդ քաղաքացի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՉԺՀ-ի պետական վիճակագրական ծառայության կայքում։
«2023 թվականի վերջի դրությամբ երկրի բնակչությունը կազմում էր 1 409,67 միլիոն մարդ՝ ներառյալ 31 գավառների, ինքնավար շրջանների բնակչությունը և զինվորական անձնակազմը», - ասվում է զեկույցում:
Միաժամանակ պետական վիճակագրությունը պարզաբանել է, որ հաշվի չեն առնվել Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի բնակիչներին, ինչպես նաև ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին։
Մեկ տարում երկրում ծնվել է 9,02 մլն երեխա։ Տղամարդկանց թիվը դեռևս գերակշռում է կին բնակչությանը։ Չինաստանում տղամարդկանց թիվը կազմել է 720,32 միլիոն, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 689,35 միլիոն։