Պապիկյանը պարզաբանում է, թե ինչու է զոհվել զինվորը՝ սա չի կարող չունենալ պատասխանատուներ
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում պատասխանեց այն հարցին, թե հունվարի 13-ին մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ժամանակ՝ եղանակային վատ պայմանների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Բենյամին Մանուչարյանի դեպքի հետ կապված ի՞նչ մանրամասներ են հայտնի։
Պապիկյանն ասաց ․ «Յուրաքանչյուր դեպք ,ինձ համար ծանր ցավ է, ցավակցում են զինծառայողի հարազատներին՝ դժբախտ պատահարի առիթով»
Անդրադառնալով պատճառներին Պապիկյանը տեղեկացրեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում, երբ քննչական գործողությունների արդյունքում ակներև կդառնան բոլոր այն խնդիրները , որոնք դարձել են դժբախտ պատահարի պատճառ։
«Վերջին տասն օրվա ընթացքում շատ բարդ եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում։ Այս պահին ունենք 200 և ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք,ըստ էության, կարող ենք ասել փակ են։ Ամենօրյա ռեժիմով բացվում են, բայց դրանք մշտապես փակման ենթակա են՝ բքի և ձնահյուսերի պատճառով։ Կան նաև դժվար հասանելի ուղղություններ։ Մենք ունենք շուրջ մեկ տասնյակից ավելի դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմանների դեպքում, այդ թվում՝ ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել։ Ուզենք, թե չուզենք, սնունդ հասցնում ենք հետիոտն կամ այլ մեխանիզմներով՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։ Ունենք իրավիճակներ,երբ բնությունն անկանխատեսելի է։ Իհարկե, խնդրի հիմքում կան պատշաճ պարտականությունները կարատելու մեջ թերացումներ։ Անուններ և պաշտոններ չեմ հնչեցնի, բայց պետք է նշեմ, որ չի կարող սա չունենալ պատասխանատուներ։ Ակնհայտ է, որ վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնելու»,- ասաց Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ձնահյուսի տակ մնացած Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան