Սո՛ւտ է, չկա նման կետ․ Վարդանյանը՝ Փաշինյանին
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հույսով եք Դուք երկու տարի շարունակ հայտարարում ,յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ավելի ջանասիրությամբ, որ մոտ է «խաղաղություն» կոչվող պայմանագրի ստորագրումը»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի դեկտեմբերի 14-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 3 հիմնական սկզբունքների շուրջ առ այն, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ․ կմ է։
«Ես ծանոթացել եմ առաջարկներին և ասում եմ՝ այդ առաջարկներում չկա որևէ կետ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800քառ․ կմ-ն։ Ավելին՝ հրաժարվում է դուրս գալ 200 քառ․ կմ օկուպացված տարածքներից։ Ասում եք՝ Ադրբեջանը համաձայնել է դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի համաձայնագրի հիման վրա։ Սուտ է, չկա նման կետ՝ առնվազն այն առաջարկներում, որոնք մենք տեսել ենք։ Ասում եք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ տարածաշրջանի կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության և լիազորությունների հիման վրա պետք է բացվեն։ Ալիևն այս կետին ամբողջությամբ պատասխանել է։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ որևէ սկզբունքային հարցի շուրջ որևէ համաձայնություն չկա, մեր խեղճ ժողովրդին՝ պատերազմներից ու կորուստներից հոգնած, անընդհատ խաղաղության տեսլիքով խաբելը որքա՞ն պետք է շարունակվի»,- հարցի իր հնարավորության ընթացքում ասաց Վարդանյանը։
Փաշինյանն էլ ասաց․ «Ես չեմ հիշում՝ անոնս արած լինենք, որ խաղաղության պայմանգիր ենք ստորագրում։ Ասել եմ՝ կա հավանականություն, պրոցեսներ կան»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում