Թունավորմամբ երեխաներ են հոսպիտալացվել
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ:
Հիվանդանոցից հայտնում են՝ նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին:
Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը: Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից: