Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. Տուժող կողմ
Անցած մեկ տարվա ընթացքում Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ հարցերը նվազելու փոխարեն շատացան։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց տուժող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունն ու զոհվածների ծնողներն այդպես էլ չիմացան, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ծնողների ու հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը. իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ, մակերեսային գործունեության արդյունքում ավելի մեծացան»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, այս քրեական գործի ոդիսականը որոշվեց ու մինչ այսօր էլ որոշվում է իշխանությունների առաջ քաշած վարկածի համատեքստում, ինչը նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացման գործընթացը եթե չի կրել ու չի կրում ձևական բնույթ, ապա առերևույթ ընթանում է այդ տրամաբանության շրջանակներում։
«Այս հայտարարությունն անում եմ պատասխանատու կերպով, հնարավոր ամեն ինչ արվեց ու արվում է սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը չբացահայտելու և պաշտոնական վարկածը բյուրեղացնելու ու հանրությանը հրամցնելու համար։ Տուժող կողը պատասխանատու կերպով հայտարարում է, սույն գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն ինչ, որպեսզի մեզ համար դեռևս անհասկանալի պատճառներով սույն գործով ճշմարտությունը բացահայտելու որևէ իրական քայլ չկատարվի»,-հայտարարեց Նորիկյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
- Պարոն դատավոր, իմ երեխուն սպանել են, 100 տոկոսով «մուտիլովկայա» գնում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում
- Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
- Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
- Ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի պաշտոնական վարկածը․ Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
- Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո ՊՆ-ն մոդուլային զորամասեր չի պատվիրել
- Զինվորական կացարանի հրդեհի գործով պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ
- Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեր միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան