Որևէ սկանդալ չի հասունանում Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ. Անահիտ Ավանեսյան
«Որևէ սկանդալ չի հասունանում, հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գնահատված գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,-կառավարության դիմաց լրագրողների ասաց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնի չգործելու մասին հարցին։
Լրագրողների հարցին, քե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, թե պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ։
Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է աշխատանքից ազատվել իր տեղակալ Արմեն Նազարյանը՝ Ավանեսյանն ասաց, թե նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի, քանի որ գնահատում է նրա մասնագիտական որակները, իսկ փոխնախարարի պաշտոնում տեսնում է ավելացող շինարարության ծավալներով պայմանավորված ոլորտից տեղյակ անձը։
Ավանեսյանը չպատասխանեց հարցին, թե Նիկոլ Փաշինյանն արդյոք չի դժգոհում, որ նորակառույց ԲԿ-ն դեռ չի աշխատում։
Ավանեսյանը լրագրողներին հորդորեց իր ընտանիքին պատկանող ընկերությունից ԱՆ-ի գնումների մասին հարցը գրավոր ուղղել, իսկ հիշատակված ընկերությունը, ըստ նրա, դեռ մինչև իր նախարար նշանակվելն է մասնակցել գնումների մրցույթներին։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք քաղցկեղի հայտնաբերման դեպքերի 3% աճ, և մահացությունների 0,5% նվազում. Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյանը ճիշտ չի համարում դատարանի որոշումը
- Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռենտգեն սարքավորում
- 1-4 տարեկան 12 երեխա տեղափոխվել է Մարտունի ԲԿ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան