Ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, ուսուցչին…Ժաննա Անդրեասյան
«Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ,
ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։
Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։
Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։
Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։ Մեկնաբանության մեջ կտեղադրեմ համապատասխան մանրամասներով հղումը»։
Հարակից հրապարակումներ`
- Երբեմն կասկածում եմ, որ պաշտպանության նախարարը Պապիկյանն է, որովհետև ինքը չկա, գոյություն չունի. Ժաննա Ալեքսանյան
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- Աշխատանքից ազատվող ուսուցիչներին Ձեր առաջարկած հաստիքները ոչ մի դպրոցում ազատ չեն.Ուսուցիչը՝ Ժաննա Անդրեասյանին
- «Փաստ». ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվին» չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին