«Ժողովուրդ». ՔՊ-ականներից մի քանիսը մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց:
ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին հայտնում դրա հետ կապված: Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը:
Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ
ձայների հարաբերակցությամբ:
Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել: Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաև պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Արման Եղոյանը:
Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն մասնակցել Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Արսենյանը, Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը փորձում է տորպեդահարել գործընթացը
- «Ժողովուրդ». Ինչ նոր մանրամասներ են հայտնի ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից
- «Հրապարակ». Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել
- «Ժողովուրդ». Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել
- «Հրապարակ». Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում
- «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուները. Ով է ավելի քիչ գումար հանգանակել
- «Հրապարակ». Հ1-ի լուրերի տնօրենին նկատողություն է հայտարարվել ծաղկամանի պատմության համար
- Կառավարությունում միջգերատեսչական բախումները գնալով ավելի մեծ ծավալներ են ստանում. «Փաստ»
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան